211652_close_icon
views-count4487 դիտում article-date 19:20 18-09-2016

Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում

Անանուխը հիշատակվել է դեռևս Աստվածաշնչում՝ Մատթեոսի ավետարանում։ Այն բարձր է գնահատվել Հին Հունաստանում։ Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով։ Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին։ Ավիցեննան ջրային անանուխ է առաջարկել ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, լվիճային անանուխ՝ արյունատար անոթների լայնացման, ախորժակի բարելավման, աղիների գործունեության կանոնավորման համար։ Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս անանուխ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։ Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։

Նմանատիպ նյութեր