211652_close_icon
views-count1312 դիտում article-date 15:40 02-11-2023

Կառավարությունը շնչավոր անձ չէ ու չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի տրամադրություն ունենալու մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ համաշխարհային ռեփեր Սնուփ Դոգի համերգի վերաբերյալ խոսակցություններին։

Պատասխանելով հարցին՝ Կառավարությունը տրամադրություն ունի՞ համերգի համար, քանի որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին խոր մտահոգություն է հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին, նախարարը նկատեց․

«Ձեր հարցերի ձևակերպումներն ինձ զարմացնում են, Կառավարությունը շնչավոր անձ չէ, գործադիր մարմինն էլ զուրկ է տրամադրությունից»։

Դիտարկմանը՝ այդ դեպքում նախարարը տրամադրություն ունի՞ համերգի համար, Անդրեասյանը ևս մեկ անգամ շեշտեց․

«Կարծում եք՝ նախարարը պարտադիր տրամադրություն պետք է ունենա՞։ Եթե այդպես լիներ, շաբաթական մի քանի անգամ մշակութային միջոցառումների և սպորտային միջոցառումների տրամադրություն, դժվարանում եմ գտնել մարդ, որը կունենա։ Դա աշխատանքն է»։

Ըստ նրա՝ եթե Կառավարությունը նպատակահարմար է համարել կազմակերպել նշված համերգը, ապա դրա հաջորդ քայլը նոր ժամկետում այն նորից կազմակերպելն է։

Նմանատիպ նյութեր