1566 դիտում
20:26 27-05-2016
Մոսկվայում Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել
Մայիսի 27-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին, որին ներկա էին Մոսկվայում տեղակայված ռուսաստանյան և տարածաշրջանային տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների բազմաթիվ անդամներ:
Իր ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ Հանրապետության օրվա խորհուրդը ողջ հայության միասնությունն է, մեր պետականության վերակերտումը և ինքնիշխան պետության պատմական անցյալի լավագույն ավանդույթների բազմապատկումը:
Դեսպանն ընդգծել է, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի գիտակցումը՝ որպես Հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական:
Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը:
Նմանատիպ նյութեր
730 դիտում
16:37 29-05-2015
Լիտվայում անցկացվել է Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառում
1454 դիտում
19:00 30-05-2016
Հալեպում Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել
1129 դիտում
19:54 03-06-2016
Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել Մոնրեալում
Այս բաժնից
1171 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
721 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը