Զինեդին Զիդան. Այժմ ես մի փոքր հուզված եմ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը` «Ատլետիկոյի» հետ:
«Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում, բայց մենք դա գիտենք: Թիմը գիտի, թե ինչ է նշանակում դժվարությունը եւ պատրաստ է խաղին: Անկասկած, վաղը պետք է տանջվենք. եզրափակիչում դժվարությունները սովորական բան են: Հաղթելու համար պետք է քրտնել:
Այժմ ես մի փոքր հուզված եմ, քանի որ պետք է բոլոր հարցերի պատասխանները տամ: Իսկ այժմ ամեն ինչ ինձ հետ կարգին է: Ինձ դուր է գալիս ճնշումը: Ես դա զգացել եմ որպես խաղացող, սակայն մարզչական ղեկին դա այլ բան է:
Կրիշտիանուն այժմ հարյուր տոկոսով պատրաստ է: Եթե նրան ինչ որ բան էլ անհանգստացնում է, եզրափակչի ժամանակ ամեն ինչ կանցնի», ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում: