Զինեդին Զիդան. Որոշել եմ դադար վերցնել, մի փոքր ուշքի գալ
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է իր հետագա անելիքներին:
«Այժմ ամենակարևորը աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականին աջակցելն է: Առայժմ չեմ մտածում ազգային հավաքականը գլխավորելու մասին:
Առայժմ դադար եմ վերցրել, որպեսզի մի փոքր հանգստանամ և ուշքի գամ: Երկրպագելու եմ Ֆրանսիայի հավաքականին: Ցանկանում եմ, որ թիմը երրորդ անգամ նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը», ասել է Զիդանը:
Ֆրանսիայի հավաքականը գլխավորող Դիդիյե Դեշամը Զիդանի հետ 1998թ. աշխարհի չեմպիոն է դարձել:
Ֆրանսիական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն չի բացառում, որ Զիդանը կարող է գլխավորել հավաքականը, սակայն 2020թ. ոչ շուտ, երբ ավարտվի Դեշամի պայմանագրի ժամկետը: