211652_close_icon
views-count2295 դիտում article-date 15:23 28-05-2016

Հանրապետական Դոնալդ Թրամփը հրաժարվել է դեմոկրատ Բերնի Սանդերսի հետ բանավեճից

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հրաժարվել է դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսի հետ հեռուստաբանավեճից, ով երկրի նախկին պետքարտուղար և նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին պարտվում է փրայմերիզի արդյունքներով, հաղորդում է BBC-ն: Իր որոշումը Թրամփը բացատրել է նրանով, որ իրեն՝ որպես նախագահի ամենահավանական թեկնածուի, անիմաստ է թվում բանավեճեր անցկացնել նրա հետ, ով ամենայն հավանականությամբ դեմոկրատների մեջ փրայմերիզի արդյունքներով 2-րդ տեղը կզբաղեցնի: «Ես կսպասեմ հնարավորության, որպեսզի բանավեճի մեջ մտնեմ հաղթողի հետ»,-ասել է Թրամփը:

Նմանատիպ նյութեր