6260 դիտում
17:45 28-05-2016
«Արցախ, իմ սեր» ներկայացման առաջնախաղը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. մայիսի 30-ին և 31-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Ա. Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» կամ «Պըլը Պուղի» երաժշտական կատակերգության առաջնախաղը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Բեմադրությունը՝ Գայանե Բարսեղյանի /ԱՄՆ/, դիրիժոր՝ Արեգ Առուստամյան, նկարիչ՝ Տաթև Հովհաննիսյան, ռեժիսորի ասիստենտ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան, պարերը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի, խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան, դերերում՝ Ավո Խալաթյան, Բորիս Պեպանյան, Սաթիկ Հախնազարյան, Մարիամ Գրիգորյան, Աշոտ Հակոբյան, Արթուր Կարապետյան, Վարուժան Մանուկյան, Արթուր Գեղամյան, Արմեն Գասպարյան և այլք: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյան:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն անդրադարձել է Արարատ Բարսեղյանի «Արցախ, իմ սեր» /«Պըլը Պուղի»/ հերոսական կոմեդիային, նպատակ ունենալով ևս մեկ անգամ հանրությանը հիշեցնել Արցախի պատմության, օտարերկրյա զավթիչների դեմ ժողովրդի պայքարի, նրա նիստուկացի, հումորի, երգ ու պարի, պատմական Մազրայի ու Շուշիի մասին: Դրամատուրգը՝ զվարճաբան Պըլը Պուղու միջոցով ներկայացնում է Ղարաբաղի քաղցր լեզուն, հայ մելիքներին, որոնք իրական պատմական կերպարներ են:
Այս ստեղծագործությունը մի հետադարձ հայացք է մեր պատմությանը, որտեղ միշտ հանդիպում ենք հայի պայքարի ոգուն ու միասնականությանը:
Նմանատիպ նյութեր
2298 դիտում
19:37 07-12-2015
Կկայանա «Հայրեններ» խորեոգրաֆիկ-երաժշտական ներկայացման առաջնախաղը` ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո
3103 դիտում
19:44 06-07-2019
«Իմ բաժին հայրենիք» ներկայացման առաջնախաղը՝ հուլիսի 18-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
904 դիտում
18:13 19-03-2024
Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»