211652_close_icon
views-count2301 դիտում article-date 19:37 07-12-2015

Կկայանա «Հայրեններ» խորեոգրաֆիկ-երաժշտական ներկայացման առաջնախաղը` ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո

2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա բեմադրված «Հայրեններ» խորեոգրաֆիկ-երաժշտական ներկայացման առաջնախաղը, որն իրականացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Մտահղացման հիմքում ընկած է միջնադարի հայ մեծ բանաստեղծ Նահապետ Քուչակի անմահ հայրենների սիրային լիրիկան: «Հայրենների» բեմադրող ռեժիսորն է Արա Ասատուրյանը: Ներկայացման մեջ հնչում է կոմպոզիտոր Լիլիթ Դանիելյանի երաժշտությունը՝ գրված Նահապետ Քուչակի 12 հայրենների հիման վրա, ևս 6 հայրենների համար օգտագործվել են կոմպոզիտորներ Մայքլ Սթերնսի և Ժան-Միշել Ժառի ստեղծագործություններից դրվագներ՝ որպես միջերգեր: Զգեստների և բեմի ձևավորումը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանինն է: Ներկայացմանը մասնակցում են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:

Նմանատիպ նյութեր