211652_close_icon
views-count4406 դիտում article-date 19:00 28-05-2016

Մասնագետները խորհուրդ են տալիս խնձորի քացախը օգտագործել ուռուցքների առաջացումը կանխելու համար

Գիտնականների կատարած երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորը և խնձորից պատրաստված քացախը օժտված են մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում են ոչ ավանդական բժշկության մեջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս խնձորի քացախը օգտագործել ուռուցքների առաջացումը կանխելու, մարսողությունը լավացնելու համար, իսկ գոլ քացախաջուրը խմում են թունավորումների դեպքում։ Քացախն ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։ Խնձորի քացախը` կանոնավոր օգտագործման դեպքում, կանխարգելում է օրգանիզմում տրոհման արդյունքում առաջացած նյութերի կուտակումը։ Պայքարում է ծերացման դեմ։ Սակայն պետք է հիշել, որ քացախի օգտագործումը չարաշահելու դեպում առաջացնում է անեմիա, քացախաթթուն կարող է վնասել լյարդին, դառնալ խոցային կոլիտի պատճառ։

Նմանատիպ նյութեր