211652_close_icon
views-count2592 դիտում article-date 10:33 29-05-2016

Երիտասարդ ՀՀԿ-ականները ակտիվ մասնակցություն ունեցան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնած Երիտասարդ քաղաքական գործիչների ամառային դպրոցում

Մայիսի 24-28- ը Վրաստանի Կախեթի քաղաքում անցկացվեց գերմանական Կոնրադ Ադենաաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ամառային դպրոցը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացել էր 3 մասնակցով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց ԿԱՀ Քաղաքական երկխոսության հարավկովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թոմաս Շրապելի ողջույնի խոսքով, որին անմիջապես հաջորդեց դասընթացավար Շորենա Լորթկիպանիձեի կողմից ԿԱՀ քաղաքական ծրագրերի հիմնական նպատակների և ակնկալիքների ներկայացումը երիտասարդներին: Այնուհետև խոսվեց սպասվելիք և ցանկալի փոփոխությունների մասին, կատարվեց հիմնական խնդիրների ճանաչողական վերլուծություն: Տեսական հատվածից գործնականի անցում կատարելիս երիտասարդները անհատական և խմբային աշխատանքների միջոցով ծանոթացան քաղաքական ծրագրեր պատրաստելու կանոններին, որոշումների կայացման գործընթացին, բանակցային արվեստին, քննարկումներ ունեցան կոալիցիոն կառավարման, ժողովրդավարական արդյունավետ քաղաքականության վարման կանոնների և մի շարք այլ հարցերի շուրջ: Ծրագրի ավարտին կատարվեց ամփոփիչ քննարկում, արդյունքների գնահատում, որից հետո մասնակիցները պարգևատրվեցին համապատասխան վկայականներով: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր