211652_close_icon
views-count5196 դիտում article-date 17:40 29-05-2016

Երազում կատարվող իրադարձությունները դուրս են երազ տեսնողի ղեկավարումից

Երազները լինում են տարբեր տեսակի՝ վախ առաջացնող, հուզիչ, կախարդական կամ արկածային։ Երազում կատարվող իրադարձությունները դուրս են երազ տեսնողի ղեկավարումից, բացառությամբ ջինջ երազների, որտեղ երազ տեսնողը ինքնակառավարվում է։ Երազները երբեմն կարող են ստեղծագործական մտքեր առաջացնել կամ էլ ոգեշնչել։ Երազների նշանակությունը տարբեր է տարբեր ժամանակներում և մշակույթներում։ Երազների մեկնության պատմությունը գնում է մինչև մ.թ.ա. 5000-4000 թվականները։ Երազների մասին առաջին մեկնաբանությունը եղել է 5000 տարի առաջ Միջագետքում կավե հուշատախտակի վրա։ Հունական և հռոմեական ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ երազներն աստվածներից կամ մահացածներից եկած ուղղակի հաղորդագրություններ են և որ դրանք գուշակում են ապագան։

Նմանատիպ նյութեր