Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. տեսանյութ
Շվեյցարիայի Բեռն քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնության անհատական գործիքների եզրափակիչը:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 15.633 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Օղակների վարժությւոնում հաղթող է ճանաչվել հույն Պետրունիաս Էլեֆտերիոսը (15.866), հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: