211652_close_icon
views-count1966 դիտում article-date 19:37 30-05-2016

Բուլղարիայում ՀՀ դեսպանն այցելեց հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ կայացավ նրա հանդիպումը հայ համայնքի հետ

Մայիսի 27-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ կայացավ նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվեցին Պլովդիվի հայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հայապահպանության, կրթական, մշակութային ոլորտին առնչվող հրատապ հարցեր, ընդգծվեց հայկական կազմակերպությունների և դեսպանության միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում դեսպան Սարգսյանը ներկայացրեց ՀՀ մշակույթի, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների կողմից կազմակերպվող բազմաբնույթ գիտակրթական, մանկավարժական և մշակութային ծրագրերը: Հանդիպմանը քննարկվեցին նաև Բուլղարիայի հայաշատ քաղաքներում ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր: Մայիսի 28-ին Պլովդիվի համալսարանի պատմահնէաբանական ֆակուլտետում մեկնարկած համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ հանգամանալից ներկայացնելով Հայաստանը՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա պետություն, Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Քննարկվեցին Պլովդիվի համալսարանի և Հայաստանի կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր