1642 դիտում
20:40 30-05-2016
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նորընտիր անդամներին
Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորությամբ:
Ողջունելով կուսակցության վարչության նորընտիր ատենապետին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Երկար տարիներ ճանաչում եմ պարոն Նահապետյանին, ով Արգենտինայի հայ համայնքում արել է ամեն ինչ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Ուրախ եմ, որ փոխատենապետ ընտրվեց Լևոն Պլըքյանը՝ Սիրիայից, իսկ վարչության ատենադպիր դարձավ Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը»:
Նախարարը համոզմունք հայտնեց, որ միավորված ուժերով ՌԱԿ-ը կհզորանա և կվերականգնի նախկին ուժն ու հեղինակությունը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կուսակցականների ուշադրությունը հրավիրեց չորս ռազմավարական խնդիրների վրա: Նա նշեց, որ ՌԱԿ-ը ներկայացված լինելով Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում՝ պետք է անի ամեն հնարավորը Արցախի անկախության ճանաչման համար: «Համոզված եմ, որ համախմբված ուժերով դուք ավելի արդյունավետ պիտի աշխատեք: Մյուս կարևոր առաջնահերթությունը՝ 100 տարի անց Հայոց ցեասպանության ճանաչման գործընթացի շարունակությունն է, որը մենք
պարտավոր ենք միացյալ ուժերով հասցնել մեզ համար ցանկալի ավարտին:
Բոլորիս գլխավոր խնդիրը պետք է լինի Հայաստանի հզորացումը, որի համար պետք է օգտագործվի նաև Սփյուռքի ներուժը: Եթե Սփյուռքի մեր հայրենակիցները բիզնես ստեղծեն Հայաստանում, ապա և՛ իրենք շահ կստանան, և՛ կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը, - ընդգծեց նախարարը՝ հավելելով, - անպայման ուշադրության կենտորնում պետք է պահել Սփյուռքի ուծացման խնդիրը: Այդ վտանգին դիմագրավելու միջոցը մեր երեխաներին Մեսրոպյան հայերենը սովորեցնելն է:
Մենք ջանք ու եռանդ չպետք է խնայենք՝ ընտանիքներում, կրթական, մշակութային օջախներում հայերենով հաղորդակցվելու համար: Մեր երեխաները պետք է տեսնեն Հայաստանը, ճանաչեն իրենց Հայրենիքը, և միայն այդ դեպքում նրանք իսկապես կկապվեն մայր հողին»:
«Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր, վարչության նորընտիր ատենադպիր Սևակ Հակոբյանը նշեց, որ թերթը մշտապես անդրադառնում է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը, և «Զարթօնք»-ի ընթերցողները տեղյակ են ու մասնակցում են Սփյուռքի նախարարության ծրագրերին:
Այնուհետև Երիտասարդական ՌԱԿ ներկայացուցիչ (ԵՌԱԿ) սիրիահայ Ալեքսան Քարադանայանը, իր կուսակից 50 հայրենադարձված ընտանիքների անունից, հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ անցած չորս տարիների ընթացքում Հայրենիքում տեղավորվելու բոլոր հարցերում աջակցելու համար:
Ներկաները հավաստիացրին, որ ամեն ջանք պիտի ներդնեն՝ տարվա մեջ մեկ անգամ Հայաստանում հավաքվելու, ինչպես նաև Հայրենիքում ներդրումներ կատարելու ուղղությամբ աշխատանքները Սփյուռքում կազմակերպելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող կարճ տեսաֆիլմ:
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
21:08 22-06-2016
Վարչապետն ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
1629 դիտում
13:12 17-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»