1562 դիտում
16:05 31-05-2016
Արցախում գարին կմթերվի 105 դրամով
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գարու բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել բերքը անկորուստ հավաքելու համար:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է շրջաններում առկա կոմբայնների քանակով և հայտնել, որ անհրաժշետության դեպքում, նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 1-ից ՀՀ-ից կբերվեն հացահատիկահավաք կոմբայններ` աշխատանքները ժամանակին կազմակերպելու նպատակով:
Գյուղնախարար Ա. Մխոյանի խոսքով` հանրապետությունում արդեն հնձվել է գարու շուրջ 500 հեկտար ցանքատարածություն՝ 20 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարին կմթերվի հանրապետության 5 մթերման կետերում և Երևանում:
Խորհրդակցության հիմնական հարցի` գարու սակագնի շուրջ մտքեր փոխանակելուց հետո որոշվել է գարին Երևանի պահեստում մթերել կիլոգրամը 120, իսկ հանրապետության մթերման կետերում` 105 դրամով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործները մթերված բերքի արժեքի 20 տոկոսը տեղում կստանան կանխիկ` բերքահավաքի հետ կապված ծախսերը հոգալու համար:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Նմանատիպ նյութեր
2533 դիտում
19:04 08-04-2014
Գարին գյուղացուն կտրամադրվի նախատեսված 200-ի փոխարեն 130 դրամով
1520 դիտում
18:55 01-04-2015
Գյուղացիներից կաթը կմթերվի նախկին գներով
Այս բաժնից
700 դիտում
20:56 10-01-2025
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ
703 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
757 դիտում
19:15 10-01-2025
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա