2533 դիտում
19:04 08-04-2014
Գարին գյուղացուն կտրամադրվի նախատեսված 200-ի փոխարեն 130 դրամով
Աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին և գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին: «Բարեբախտաբար գյուղացուն սատարելու այս քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում: Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց բացի, կառավարությունը կարողանում է որոշակի ֆինանսական փոխհատուցում տալ նաև բնական աղետից տուժած համայնքներին: Սակայն ամեն ինչ իր ժամանակն ու հնարավորությունն ունի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը, հիշեցնելով, որ միայն գյուղացուն օժանդակելու չորս ծրագրով պետությունը 4,5 միլիարդ դրամով սուբսիդավորում է իրականացրել, ասել է՝ թե այդքանով թեթևացրել է գյուղացու բեռը:
«Այս, և գյուղատնտեսությանն առնչվող մյուս բոլոր խնդիրները, ինչպես և նախկինում, այսօր նույնպես հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վերջին նման հանձնարարականը, որ տրվել է Նախագահի կողմից, Հայաստան ներկրված գարու սերմացուն, նախատեսված 200-ի փոխարեն 130 դրամով գյուղացիներին տրամադրելու մասին է »,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրներին, նա համայնքապետերի ուշադրությունը հատուկ հրավիրել է մարզում կարտոֆիլի ցանքերի ավելացման անհրաժեշտությանը, մանավանդ, որ կարտոֆիլի իրացման խնդիրներ այսօր չկան և վաճառքի գներից էլ գյուղացիները գոհ են: Կարևորվել է նաև տեխնիկական պարկի թարմացումն ու համալրումը: «Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ,տարբեր ծրագրերով հանրապետություն են ներկրվել և լիզինգային եղանակով գյուղացիներին տրամադրվել 200-ից ավելի տարբեր հզորության տրակտորներ: Օրերս նույն ծրագրով Հայաստան կներկրվի 10 հացահատիկահավաք կոմբայն, որից 2-ը կտրամադրվի Գեղարքունիքի մարզին»,-ասել է Սերգո Կարապետյանը:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարի պաշտոնակատարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին և ֆերմեր Վանիկ Հարությունյանին՝ Գանձակ համայնքից: Մարզի գյուղատնտեսության ևս 12 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
Օրվա երկրորդ կեսին նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել է Սիրականյան եղբայրների Վարդաձոր համայնքում գտնվող կաթնապրանքային ֆերման և կատոֆիլի պահպանության պահեստարանները, ծանոթացել արտադրությանն ու զրուցել աշխատակիցների հետ:
Նմանատիպ նյութեր
1559 դիտում
16:05 31-05-2016
Արցախում գարին կմթերվի 105 դրամով
2958 դիտում
13:51 08-06-2020
Չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառված լինի 200 դրամով. ՏՄՊՊՀ նախագահ
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1048 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում