211652_close_icon
views-count2369 դիտում article-date 17:42 01-06-2016

Ժոզե Մոուրինյո. Եթե ես ու Գվարդիոլան սկսենք իրար դեմ գործել, Անգլիայում չեմպիոն կդառնա երրորդը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն տեսակետը, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ մրցակցությունը կարող է իր համար ամենակարևոր սկզբունքը լինել: «Իմ փորձը թույլ չի տալիս ինձ միամիտ լինել: Ես 2 տարի աշխատել եմ Իսպանիայում, որտեղ կամ ես եմ չեմպիոն դարձել, կամ` Գվարդիոլան: Այդ իսկ պատճառով այնտեղ անձնական մրցակցության մեջ իմաստ կար: Բայց եթե մենք սևեռվենք իրար վրա նաև Անգլիայում, ամեն ինչ պայմանավորենք «Սիթի»-«ՄՅՈւ» հակամարտությամբ, չեմպիոն կդառնա մեկ այլ երրորդը: Պրեմիեր Լիգայի մակարդակը ավելի կաճի նոր խաղացողների ու մարզիչների գալով: Չորս տարում չորս տարբեր թիմեր են չեմպիոն դարձել. դա խոսում է մրցաշարի մրցակցային բնույթի մասին», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր