211652_close_icon
views-count6565 դիտում article-date 09:46 02-06-2016

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում լարված վիճակ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդը» «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանից ահազանգ է ստացել այն մասին, որ ՔԿՀ-ում լարված վիճակ է: «Մեր իրավունքները ոտնահարված են, եթե այսպես շարունակվի, դատապարտյալները առավել վատ քայլերի կդիմեն»,- ասաց նա: Դատապարտյալի խոսքով. «Մեր խցում վերանորոգում է գնում: Մինչ այդ կոյուղու ջրերը լցվում էին խուցը, առաստաղը կախված էր, ու մենք որոշեցինք վերանորոգել մեր պատժախուցը: Բայց էս նոր պետը եկավ ու նախ հրահանգեց խցի դռան վրա գտնվող դիտանցքերը փակել: Հիմա ներկի հոտը լցվում է խուց, ու օդ չկա շնչելու: Նախկինում դռան դիտանցքերը բաց էին, իսկ հիմա սա էլ են փակում մեզ վրա: Դրա համար դատապարտյալները գնացին ինքնավնասման. երկու հոգի իրենց թուք են ներարկել, իսկ մեկն էլ պատրաստվում է ոտքերը մեխել հատակին»: Սակայն քրեակատարողական վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր