211652_close_icon
views-count2484 դիտում article-date 09:54 02-06-2016

Երեխաները պարտավոր են մեծանալ, իսկ ովքեր այդ պարտականությունը չկատարեն՝ կտուգանվեն. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Երեխաները պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որ ավելի բարեհոգի, ավելի բարեհանդես կարողանան մեծանալ, հասնել իրենց նպատակին»,- հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ «ՉԻ» – Այո, երեխաները պարտավոր են մեծանալ, ընդ որում՝ տարեկան առնվազն 4 տոկոսային կետով, իսկ ովքեր այդ պարտականությունը չկատարեն՝ նրանց նկատմամբ տույժեր ու տուգանքներ կկիրառվեն։ Փոխարենը՝ առավել բարեհանդես մեծագոհ երեխաներին պետությունը կխրախուսի բարեբաստիկ ազնվապարգևներով։ Ի դեպ՝ որևէ մեկը գիտի՞, թե ինչ է նշանակում «բարեհանդես մեծանալ»։ Ամեն դեպքում՝ երևի արժե ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը մի թեթև խմբագրել։ Եվ յուրաքանչյուր բառի դիմաց՝ կամ իմաստը բացատրել կամ նշել, որ այդ բառն օգտագործել է Գալուստ Սահակյանը։ Այ դա կլինի շատ բարեպիտան գործ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր