3192 դիտում
13:23 02-06-2016
Զոհված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն կիրականացվի պայմանագրային ծառայության «ավագ սերժանտ» կոչումով և 20-ամյա զինվորական ծառայության ստաժով զոհվածի ընտանիքի անդամի համար սահմանված կարգով
Կառավարությունն այսօր ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, կամ մահացած, կամ անհետ կորած, կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշում, որով նրանց սոցիալական երաշխիքներ են տրամադրվում:
Խոսքը այն անձանց մասին է, որ 1994 թվականից հետո առաջին անգամ ձևավորվելով կամավորական ջոկատներ` մեկնեցին Արցախյան պատերազմի:
Սակայն որոշման պատճառներից մեկը 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների գոտի մեկնած՝ անձանց այդ երաշխիքների տրամադրումն է:
Հաշվի առնելով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը՝ նախատեսվում է, որ զոհված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զոհված զինծառայողի ընտանիքի անդամի համար սահմանված կարգով, իսկ հաշմանդամ դարձած կամավորականը՝ պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար սահմանված կարգով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվում է ապահովագրական գումար (միանվագ)՝ 2 մլն դրամ, հուղարկավորության ծախսերի փոխհատուցում (միանվագ)՝ 700 հազար դրամ, գերեզմանների բարեկարգման համար (միանվագ)՝ 1 մլն 400 հազար դրամ, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (սպայական անձնակազմի զինծառայողների համար՝ միջինը 43 հազար դրամ, ենթասպայական կազմի զինծառայողների համար՝ միջինը 35 հազար, շարքային կազմի զինծառայողների (պարտադիր ժամկետային զինծառայողների) համար՝ 24 հազար դրամ:
Նմանատիպ նյութեր
2718 դիտում
21:52 08-01-2021
Պայմանագրայինները կշարունակեն իրենց ծառայությունը, իսկ զորացրումը կիրականացվի սահմանված կարգով. ՀՀ Զինված ուժեր
34181 դիտում
14:45 31-12-2016
«People Help The People». երգում է ապրիլյան պատերազմում զոհված 20-ամյա կամավորականի քույրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին