8267 դիտում
15:07 02-06-2016
Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները քիչ առաջ ընդունեցին բանաձևը, որով 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի զանգվածային կոտորածները ճանաչվում են Ցեղասպանություն:
Բանաձևին կողմ է քվեարկել պատգամավորների մեծ մասը, դեմ՝ ընդամենը 1-ը, ևս 1 հոգի՝ ձեռնպահ:
«1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող բանաձևը կազմել և ներկայացրել էին խորհրդարան իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, Քրիստոնեական-սոցիալական միությունը, Սոցիալ-դեմոկրատական և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:
Փաստաթղթում ասված է. «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային կոտորածը ամենախոշոր ողբերգությունն էր, որն ունեցավ մեծ հետևանքներ հայ ազգի համար. տեղահանում, զանգվածային ոչնչացում՝ խլելով 1 մլն-ից ավելի մարդու կյանք: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ ու միջազգային կազմակերպություններ են հայերի ջարդերը անվանում ցեղասպանություն»:
Բունդեսթագի պատգամավորները նշել են նաև, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
3204 դիտում
11:56 19-01-2017
Դանիայի խորհրդարանն այսօր քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված