211652_close_icon
views-count2569 դիտում article-date 19:42 02-06-2016

Անկախ կենսապատկեր. Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսում բացվել է Հայաստանի Հանրապետության տաղավարը

Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի շրջանակում՝ ս. թ. մայիսի 26-ին, Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղի է ունեցել «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը: Տաղավարը կենտրոնացել է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա: Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր կմեկնաբանեն հայկական կենսապատկերի բաղադրիչները: Ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հանձին Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցությամբ, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Ուրբանլաբ Երևան» կազմակերպության համագործակցությամբ: Ս. թ. մայիսի 26-ից մինչև օրս հայաստանյան տաղավարն ունեցել է շուրջ 300 այցելու՝ Մխիթարյան Միաբանության Աբբահայր՝ Գերաշնորհ Հ. Եղիա Ծ. Վրդ. Քիլաղպեանը, Արվեստի վենետիկյան 56-րդ բիենալեի Հայաստանի տաղավարի համադրող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Կյուբերյանը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի գլխավոր քարտուղար Մինաս Լուրյանը, Բրյուսելի «Բոզար» արվեստի կենտրոնի գլխավոր տնօրեն Պոլ Դուժաղդան, հայ և օտարազգի մի շարք բարձրաստիճան հյուրեր:

Նմանատիպ նյութեր