4442 դիտում
22:29 02-06-2016
Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ. Էդուարդ Շարմազանով
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևը նոր դռներ է բացում դեպի ճանաչման նոր հեռանկարներ, որովհետև Գերմանիայի դեպքում դժվար է ասել՝ հերթական երկիրը:
Այս մասին նիստից հետո լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ն բարձր է գնահատում Գերմանիայի պատգամավորների, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: Շատ կարեւոր է միջազգային դատապարտման ուղղությամբ, Օսմանիան Թուրքիայի դաշնակիցը դատապարտում է այս ցեղասպանությունը թե՛ վերնագրում, թե՛ տեքստում ամրագրում»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը և հավելեց, որ Գերմանիան հերթական, շարքային երկիր չէ, Գերմանիան ԵՄ առանցքային պետություններից է: Բացի այդ Թուրքիայի դաշնակիցն է եղել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ուստի, հենց այս պետության կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է, որ Առաջին համաշխահային պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակից պետությունն ընդունում է իր մեղսակցությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարում Գերմանիայի դերակատարությանը, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀԿ-ի կարծիքն այս հարցում հստակ է ու ասաց. «Ցյուրիխյան արձանագրությունները պատմության խորքային դարակը մտցրել է ոչ թե ՀՀ-ն, այլ Թուրքիան: Ինքն է ստորագրելուց հետ հանդես եկել բազում անգամ նախապայմաններով:... սա խոսում է նրա մասին, որ Թուրքական իշխանությունը պատրաստ չէ առերեսվել սեփական պատմության հետ, թուրքական քաղաքական վերնախավն այս 100 տարում ոչինչ չի սովորել»:
Ըստ Շարմազանովի՝ վաղ թե ուշ միջազգային քաղաքականության բոլոր դերակատարները ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը, բայց Բունդեսթագի բանաձևի ընդունումը նոր դռներ է բացում դեպի նոր ճանաչումներ:
ՀՀԿ խոսնակն անդրադառնալով մի շարք բարձրաստիճան սպաների ձերբակալություններին՝ ասաց՝ ցանկացած օրինախախտում պիտի դատապարտվի՝ անկախ նրանից, թե ով է օրինախախտը:
Նշենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
3016 դիտում
16:46 17-10-2023
Դաշնակիցներից բողոքում է մի մարդ, որը Արցախին միայնակ թողեց. Էդուարդ Շարմազանով
1816 դիտում
22:52 21-07-2022
Այս կապիտուլյանտ իշխանության քայլերի արդյունքում է Թուրքիան մտել մեր փոքր տարածաշրջան․ Էդուարդ Շարմազանով
1327 դիտում
23:53 28-01-2014
Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին