3016 դիտում
16:46 17-10-2023
Դաշնակիցներից բողոքում է մի մարդ, որը Արցախին միայնակ թողեց. Էդուարդ Շարմազանով
Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ դաշնակիցներն իրեն միայնակ են թողել այն դեպքում, երբ ինքը Արցախին միայնակ թողեց։
Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ Փաշինյանն իրավունք չունի մեղադրելու դաշնակից երկրներին։
«Փաշինյանը սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում ադրբեջանցիները կատորում էին արցախցիներին, ասաց, որ ինքը ոչ մի բանի չի խառնվելու։ Հետո էլ ասեց, թե Արցախի բնակիչների կյանքին ուղիղ վտանգ չի սպառնում։ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում առանց Ալիևի դարձյալ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»,- նկատեց քաղաքական գործիչը։
Շարմազանովի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը իզմեր չունեցող նեոբոլշևիկ է, և իր քաղաքական հայրերի նմանությամբ Արցախի հերոսներին է դատում։
«Ցավում եմ, որ մարդ, որը ժամանակին եղել է «կամանդյուշին»՝ Սամվել Բաբայանը, որն նաև ասոցացվել է 90-ականների հաղթանակի հետ դարձել է նավն առաջինը լքողը։ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը արժանապատիվ նավապետի նման խորտակվող նավը չլքեցին։ Մնացին իրենց տեղը»,- նշեց նա։
Ի դեպ, Շարմազնովն ընդգծեց, որ Արցախի լուծարման փաստաթուղթն անօրինական է։ Միևնույն ժամանակ նա ընգծեց, եթե Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման փաստաթուղթը չստորագրեր, ապա արցախցիները չէին կարող Հայաստան հասնել։
«Եթե 7 օրվա համար Սամվել Շահրամանյան է մեղավոր, ապա 5 տարվա համար ո՞վ է մեղավոր»,- հարց բարձրացրեց նա։
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ–ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։

Նմանատիպ նյութեր
4439 դիտում
22:29 02-06-2016
Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ. Էդուարդ Շարմազանով
3377 դիտում
15:05 12-08-2016
Վերաքննիչ դատարանը նույնը թողեց «Միայնակ գայլի» եղբոր ` Արարատի խափանման միջոցը
1090 դիտում
08:55 04-04-2024
ՔՊ-ն Ավինյանին միայնակ թողեց առաջին փորձության ժամանակ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին