1832 դիտում
09:18 03-06-2016
ՀՀԿ ԱԺ խմբակցությունում թափուր տեղը չի լրացվելու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեղարքունիքի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մանվել Բադեյանը նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան։ Այդպիսով, նա վայր է դնելու պատգամավորական իր մանդատը, և նրա տեղը խորհրդարանում թափուր է մնալու։ Ո՞վ է նրան փոխարինելու ԱԺ-ում։
Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրքը հունիսի 1-ից արդեն ուժի մեջ է մտել և այն մեծամասնական ընտրակարգ չի նախատեսում։ Ուրեմն, այս դեպքում պետք է գործի հի՞ն օրենսգիրքը, որը մեծամասնական թափուր մանդատի համար 80 օրվա ընթացքում նոր ընտրություններ է սահմանում։ Բայց այս դեպքում էլ խնդիրն այն է, որ նախկին Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի լիազորությունների վերջին մեկ տարվա ընթացքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններ չեն անցկացվում։ Ստացվում է, ԱԺ-ում և ՀՀԿ խմբակցությունում այդ մի պատգամավորական տեղը թափուր է մնալու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6638 դիտում
09:11 19-03-2016
ՀՀԿ խմբակցությունում Կարեն Ավագյանին ու «Շմայսին» նեղել են. «Հայկական ժամանակ»
6508 դիտում
18:24 28-01-2019
Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվելու է. Գլխավոր դատախազ
44977 դիտում
10:26 01-11-2017
Բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում. «Մառոզ». «Ժամանակ»
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»