Հայ սամբիստը հաղթելով թուրք մրցակցին` հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր. ֆոտոշարք
Օրերս Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտվեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Էդիկ Պետրոսյանը գրավեց 3-րդ տեղը:
Նշենք, որ հայ սամբիստը նախկինում երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` 2013 և 2015 թվականներին: 2015 թվականին Էդիկ Պետրոսյանը աշխարհի առաջնությունում նաև գրավեց 3-րդ տեղը: