211652_close_icon
views-count2315 դիտում article-date 13:47 16-05-2022

Բազկամարտիկ Աշոտ Ադամյանը՝ հաղթելով ադրբեջանցի և թուրք մրցակիցներին` հռչակվել է Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուխարեստում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հրաշալի է հանդես եկել Հայաստանի հավաքականի առաջատար, 65 քաշային Աշոտ Ադամյանը:

29-ամյա մարզիկը եզրափակիչում հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին նկատմամբ, 8-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: Կիսաեզրափակչում էլ Ադամյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին, որը դարձել է երրորդ մրցանակակիր։

Հայաստանի հավաքականն այս մրցաշարին ներկայացել էր 7 մարզիկով և տարբեր տարիքային խմբերում նվաճել 9 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 2-րդ հորիզոնականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր