Ժամանակին Մոցարտը շոկոլադը հավերժացրեց իր Cose Fan Tutte օպերայում
1999 թ–ին Իտալիայում կազմակերպվեց փառատոն, որի ժամանակ նկարիչները լուրջ գործեր Էին ստեղծում՝ ներկերի փոխարեն օգտագործելով միայն շոկոլադ։
Իսկ Սբ.Վալենտինի տոնի առիթով ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին Ջոկոնդային, որն ի տարբերություն օրիգինալի, խոստանում է բավարարել ոչ միայն գեղագիտական ճաշակը։
Ինչ վերաբերում Է շոկոլադ-գիտություն «փոխհարաբերություններին», ապա աշխարհի տարբեր երկրներում այսօր արդեն ապացուցված է համարվում այն փաստը, որ կակաոն ընդհանրապես երկարացնում է կյանքը, իսկ հոլանդացի գիտնականները պնդում են, որ այն առավելագույնս դրական է ազդում հղի կանանց վրա։