4465 դիտում
09:10 04-06-2016
Արտահանման շահութահարկի արտոնությունից օգտվում է միայն Սամվել Կարապետյանի ընկերությունը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «50 միլիարդ դրամի արտահանման դեպքում շահութահարկի արտոնությունից առայժմ օգտվում է մի ընկերություն։ Մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։
Փոխնախարարը, սակայն, չէր մանրամասնել, թե խոսքը որ ընկերության մասին է: Ավելի ուշ մենք պարզեցինք, որ այդ ընկերությանը «Արմհոլդինգն» է, որը ստեղծվել է և գործունեությունը սկսել անցած տարի։ Մեզ հաջողվեց պարզել նաև, որ այդ ընկերությունը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին և ՀՀ-ից ՌԴ է արտահանում քար, սննդամթերք, հագուստ, այլ ապրանքներ, ինչպես նաև շինարարական ու ֆինանսական ծառայություններ։ Ու միայն անցած տարվա մի քանի ամսվա ընթացքում արտահանել 157 մլրդ դրամի ապրանք։
Հիշեցնենք, որ անցած տարի Շահութահարկի մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն 50 մլրդ դրամի և ավելի արտահանում կատարող ընկերության համար շահութահարկը կսահմանվի ընդամենը 2 տոկոս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2232 դիտում
09:16 26-02-2015
Ո՞ւմ օգտին է մշակվել խոշորածավալ արտահանման դեպքում շահութահարկի՝ մինչև 2% նվազեցման նախագիծը. 168 Ժամ
6075 դիտում
16:41 01-11-2018
Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն «Վերտեքս գրուպը» և «Արգա-յուրոսթիլը»
Այս բաժնից
940 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1216 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2500 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ