9749 դիտում
13:23 20-06-2017
Կարեն Կարապետյանի գրասենյակը հերքել է Սամվել Կարապետյանի զբոսանավերի մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը
Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի. Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված թուրքական լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկատվության հետ, թե Ս. Կարապետյանին պատկանող զբոսանավերը վառելիքով լիցքավորելու համար կանգ են առել թուրքական Բոդրումի նավահանգիստներից մեկում։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝ Բոդրումի նավահանգստում»:
Թուրքական ԶԼՄ-երի այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր»։
Նմանատիպ նյութեր
1594 դիտում
18:23 18-09-2014
Դմիտրի Պեսկովը հերթական ապատեղեկատվություն է անվանել գերմանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը
10515 դիտում
16:47 08-02-2018
Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ տեղեկատվությունը
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված