2565 դիտում
10:01 04-06-2016
Շատ կարևոր է, որ «ճիշտ տնտեսումներ» արվեն. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային ժողովում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացված ծրագրերի համար հատկացված բյուջետային միջոցներից տնտեսվել է 130 մլն դրամ, որից 88 մլնը վերադարձվել է բյուջե։
«ՉԻ» - Ճիշտն ասած, լավ չհասկացանք՝ իսկ մնացած 42 միլիոնը պահել են իրենց որպես «չայեվո՞»։ Չէ, լավ է, իհարկե, որ բյուջետային միջոցները տնտեսվել են, բայց պետք է հասկանալ՝ իսկ ծրագրերն իրականացվե՞լ են, թե՞ ոչ։ Որովհետև եթե չեն իրականացվել, ու «տնտեսումը» դրա հաշվին է, դա արդեն ոչ թե տնտեսում է, այլ աշխատանքային թերացում։ Կարևոր է նաև, թե հատկապես ինչի վրա է տնտեսվել այդ գումարը: Եթե օրինակ, աշխատակիցների ավելորդ գործուղումների գումարներից է տնտեսվել՝ լավ է, իսկ եթե, ասենք, կառուցվող դպրոցների բետոնի մեջ քիչ ցեմենտ են լցրել՝ վատ է։ Շատ կարևոր է, որ «ճիշտ տնտեսումներ» արվեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4137 դիտում
10:03 16-03-2016
Էդ որ ասում եք կեղծում եք՝ դրան բան չեմ ասում, բայց որ որակին եք կպնում՝ ճիշտ չեք անում. «Չորրորդ իշխանություն»
1889 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
993 դիտում
16:59 25-12-2014
Թուրքիայում, հնարավոր է, ինտերնետային սահմանափակումներ արվեն առանց դատարանի որոշման
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»