2366 դիտում
10:12 04-06-2016
Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, շատ թանկ է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանի տարածքով իրանական մեքենան անցնելուց 300 դոլարից ավելի ճանապարհահարկ է վճարում, վերադառնալիս նույնպես։ Բայց հարց է ծագում ինչո՞ւ, ի՞նչ ենք մենք իրենց տալիս, հոյակապ ճանապարհնե՞ր, լավ սպասարկող ենթակառուցվածքնե՞ր։ Այդ ամենը չկա, և մենք այնպիսի ճանապարհահարկ ենք սահմանել, որ գրավիչ չենք։ Ադրբեջանն անմիջապես հասկացավ նոր իրողություններն ու հանեց այդ հարկը։ Վրաստանում մի ուղղության համար ընդամենը 80 դոլար է։ Էլ ո՞նց մրցակցենք։ Եվ մենք հիմա, ելնելով այս բոլոր հանգամանքներից միայն սեփական ու ռուսական մեքենաների վրա ենք հաշվարկ անում։ Իրանական մեքենաները պարզապես չեն գալու Հայաստան։ Եթե այստեղ իրանական մեքենա եք տեսնում, դա պարզապես ՀՀ բեռ բերելու համար է։ Տարանցիկ անցնելու համար նրանք չեն գալիս, շատ թանկ է»,– մեր թղթակցին ասել է Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, խոսելով Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան իրանական փոխադրումների համար առկա խոչընդոտների մասին։
Ըստ նրա ապրիլին Մոսկվայում կայացել է տրանսպորտային կազմակերպությունների խոշորագույն համաժողով, որտեղ հայտարարվել է, որ Հայաստանը կարող է իրական կապող օղակ դառնալ Մոսկվայի ու Թեհրանի միջև. «Դա նոու հաու է, որն օբյեկտիվորեն իրավիճակը թելադրեց, և մենք դրանից պետք է օգտվենք և անենք»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2650 դիտում
15:32 29-05-2017
Հայաստանի պոտենցիալը, որպես տարանցիկ երկիր, շատ բարձր է. «Ռուսական երկաթուղիներ»-ի 1-ին փոխնախագահ
1435 դիտում
17:11 11-09-2014
Հայաստանը կարող է դառնալ թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկիր. տեսանյութ
6521 դիտում
14:56 19-11-2016
Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»