17930 դիտում
10:20 04-06-2016
Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին. ֆոտոշարք, տեսանյութ
Կյանքի 75-րդ տարում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկներից մեկը` Մոհամեդ Ալին: «Պարկինսոնի հիվանդության հետ 32 տարի պայքարելուց հետո Ալին հեռացավ: Աշխարհի եռակի չեմպիոնը այս երեկոյան է մահացել», հայտնել է Ալիի ընտանիքի ներկայացուցիչը:
Հունիսի 4-ին լեգենդար բռնցքամարտիկի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նա տեղափոխվել էր Ֆինիքսի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները Ալիի հարազատներին զգուշացրել էին, որ նրանք պատրաստ լինեն վատթարագույնին: Ավելի ուշ պարզվել էր, որ բռնցքամարտիկի ազգականներն արդեն սկսել են նախապատրաստել հուղարկավորության արարողությունը:
Համաշխարհային բռնցքամարտիկի լեգենդին հրաժեշտ կտան նրա հարազատ Լուիսվիլում: «Բառերով հնարավոր չէ արտահայտել, թե ինչ է արել Մոհամեդ Ալին բռնցքամարտի համար: Նա այն երեք տղաներից էր, ով օգնել է ինձ դառնալ այնպիսի, ինչպիսին կամ: Մենք կորցրեցինք լեգենդին, հերոսին և ականավոր մարդուն», ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի անպարտելի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզերը:
Մոհամեդ Ալին ամենաճանաչված ու հեղինակավոր բռնցքամարտիկներից մեկն էր: 1960 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի եռակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն: 5 անգամ ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»: 1999 թվականին լրագրողները նրան համարել են «Դարի մարզիկ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
12:17 21-12-2014
Հոսպիտալացվել է լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին
182183 դիտում
17:56 30-11-2020
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարն ու լեգենդար զինվորները աչքի լույսի պես են պահում սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3796 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը
4159 դիտում
21:58 07-01-2025
Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ
3607 դիտում
12:16 06-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթել է չինացի Վան Սիյուին