211652_close_icon
views-count21789 դիտում article-date 14:28 05-06-2016

Իսակովի պողոտայում սուրճով բարձված 07-ը բախվել է Nissan-ին. կա 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Toyota սերվիսի դիմաց, բախվել են 36-ամյա Քնարիկ Գափոյանի վարած Nissan մակնիշի 02 MM 102 համարանիշի և 40-ամյա Կարեն Դաշտոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 18 OԼ 186 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվեցին Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները: Նշված ճանապարհահատվածում խցանում տեղի չունենալու համար ՃՈ աշխատակիցները անհրաժեշտ աշխատանքներ են կատարում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, րտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է 07-ի վարորդը, ով հետևից բախվել է Nissan-ին: 07-ը բարձված է եղել սուրճով: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր