2136 դիտում
08:56 08-06-2016
ՔԱԳՎ պետի պաշտոնի համար պայքարում են «Արմավիան» սնանկացնողները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ ստորագրած որոշմամբ ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Վերջին օրերին իշխանական կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ինչ-որ մարդիկ մտադրվել են Մովսիսյանին իրենց «մարդով» փոխարինել։ Նրանք ՔԱԳՎ պետին հասկացրել են, որ եկել է հրաժարական ներկայացնելու ժամանակը։ Բայց Մովսիսյանն այդ «խորհուրդներին» ականջալուր չեղավ, ավելին՝ Կառավարությունից հավաստիացում էր ստացել, թե «հանգիստ աշխատի»։
Այդ անտարբերությանն ի պատասխան՝ նրա կոռումպացված լինելու մասին լուրերը տարածվեցին, ու ամենևին էլ կարևոր չէ, թե Մովսիսյանն ինչ համառությամբ կհերքեր այդ լուրերը։ Միևնույն է, ոչ ոք չէր հավատա դրան։ Ուստի Մովսիսյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել՝ հետևելով «օֆշորային սկանդալի» հերոս Միհրան Պողոսյանի օրինակին։ Ըստ լուրերի՝ ՔԱԳՎ պետի պաշտոնի համար պայքարում է իշխանական այն խումբը, որը կարողացավ «Արմավիան» սնանկացնել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2129 դիտում
16:46 09-12-2016
Վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանը պարգևատրման է արժանացել ՔԱԳՎ պետի կողմից
2874 դիտում
13:56 30-09-2017
ՔԱԳՎ պետի շնորհավորական ուղերձը ՀՀ ավիացիայի օրվա կապակցությամբ
2621 դիտում
10:09 16-03-2019
ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է 2 մլն 683 հազար դրամով․ «ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը