9937 դիտում
10:56 08-06-2016
Առաջիկա 5 օրերին մարզերում առատ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում շարունակում է գործել Սև ծովից ներթափանցած ցիկլոնը, որը այս անգամ թույլ է արտահայտվում Արարատյան դաշտում և Երևանում:
Մարզերում երեկ գրանցվել են շատ առատ անձրևներ, Լոռիի և Շիրակի առանձին հատվածներում մեկ օրվա ընթացքում թափվել է Երևանի ամբողջ հունիս ամսվա տեղումների քանակի չափ անձրև: Անկայուն եղանակը կպահպանվի մինչև հունիսի 13-ը ներառյալ:
Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 10-13-ին հատկապես երեկոյան ժամերին կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է կարկտի հավանականությունը: Մասնավորապես առատ անձրևներ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորում և Երևանում անձրևները կլինեն կարճատև և հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին:
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի մոտ 4-5 աստիճանով, իսկ հունիսի 10-13-ին այն նույնքանով կբարձրանա, ամենատաքը կլինի հունիսի 12-13-ին Երևանում այդ օրերին սպասվում է մինչև +30 աստիճան տաքություն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
44646 դիտում
10:20 18-06-2017
Եղանակը զգալի կտաքանա, սակայն կարճատև անձրևները և ամպրոպները երեկոյան ժամերին կպահպանվեն. Գագիկ Սուրենյան
92710 դիտում
09:43 18-05-2018
Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն. Գագիկ Սուրենյան
1058 դիտում
10:22 01-10-2014
Հանրապետության տարածքում անձրևները կշարունակվեն
Այս բաժնից
847 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
787 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
922 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն