211652_close_icon
views-count24360 դիտում article-date 12:23 09-06-2016

Այս մութ ու ցուրտ օրով մի լուսավոր լուր հայտնեմ՝ ազգս ուրախանա. Գագիկ Սուրենյանը ` ապասվող եղանակի մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը [url=https://web.facebook.com/gagik.surenyan?ref=br_rs]ֆեյսբուքյան իր էջում [/url]անդրադարձել է եղանակին ու «լուսավոր» լուր հայտնել: Ներկայացնում ենք նրա գրառումը ստորև. «Այս մութ ու ցուրտ օրով մի լուսավոր լուր հայտնեմ՝ ազգս ուրախանա: Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա։ Եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր