1864 դիտում
10:19 10-06-2016
Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Դեռևս շուրջ մեկուկես ամիս առաջ կառավարությունն ավարտեց օրենսգրքի նախագծի քննարկումները և փաստաթուղթը ներկայացրեց Ազգային ժողովի դատին։ Մինչ այն ընդգրկված էր ԱԺ նստաշրջանի վերջին քառօրյայի օրակարգում՝ կառավարությունում վերսկսել են փաստաթղթի քննարկումները։
Օրերս վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հետ՝ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցներն իրենց անհամաձայնությունը հայտնելով ԱԺ ուղարկված փաստաթղթի որոշ դրույթների վերաբերյալ՝ հանդես եկան տարբեր առաջարկություններով և դիտողություններով։ Վարչապետը հանձնարարեց շարունակել քննարկումները և արդյունքները ներկայացնել կառավարությանը։
Ըստ էության, սա արտառոց իրավիճակ է։ Սովորաբար նման բան չի լինում։ Հարց է առաջանում. ինչո՞ւ հանկարծ առաջացավ Հարկային նոր օրենսգրքի նախագծին վերադառնալու անհրաժեշտություն։
Պատճառը, որոշ տեղեկությունների համաձայն, այն է, որ փաստաթղթի հեղինակները խաբել են կառավարությանը։ Գործադիրը հավանություն է տվել և Ազգային ժողով ուղարկել փաստաթղթի մի տարբերակ, որտեղ հաշվի չեն առնված մասնավոր հատվածքի հետ կազմակերպված քննարկումների միջոցով ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածություններ։ Թերևս դա էլ առաջացրել է վերջիններիս դժգոհությունը։
Թե ինչու է այդպես արվել՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում կառավարությունն այժմ փորձում է ուղղումներ մտցնել խորհրդարան ներկայացված Հարկային օրենսգրքի նախագծում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2496 դիտում
17:30 02-07-2016
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն
1418 դիտում
19:22 02-09-2016
Կառավարությունում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ներկայացված առաջարկությունները
3424 դիտում
22:35 12-03-2016
Կառավարությունում շարունակվում են Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»