211652_close_icon
views-count1898 դիտում article-date 13:26 10-06-2016

Շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային ԻՊ»  ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագիծ

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել  «Հյուսիսային Իրաքում  Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ նախագիծը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ին հայտնեց ԱԺ պատգամավոր, օրենքի համահեղինակ Թևան Պողոսյանը: Նախագծի մյուս համահեղինակը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն են: Ներկայացնում ենք նախագիծը. Առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, - Կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, - Արժեւորելով հայ եւ եզդի ժողովուրդների բազմամյա բարեկամական հարաբերությունները, Հայտարարում է. Դատապարտում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Առաջիկայում նախագիծը կուղարկվի ԱԺ արտաքին հարաբերությոնների հանձնաժողով, որը պետք է եզրակացություն ներկայացնի փաստաթղթին: Թևան Պողոսյանը ներկայացրեց նախաաձեռնության նպատակն ասելով` «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունը` եզդիական համայնքը` մեր քաղաքացիներն իրավունք ունեն երկրում, որտեղ իրենք ապրում են,  իրենց ձայնը բարձրացնել և մենք` ԱԺ պատգամավորներս անմասն չպետք է մնանք»: Նախագիծը պատրաստելուց առաջ  համահեղինակները հանդիպել ու խորհրդակցություններ են անցկացրել եզդիների «Սինջար» միավորման ներկայացուցիչ Բորիս Մուրազիի հետ:

Նմանատիպ նյութեր