1151 դիտում
15:47 11-03-2019
Շրջանառության մեջ է դրվել ավագանու և գործադիրի հարցուպատասխանի հնարավորություն տվող նախագիծ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է շրջանառության մեջ նոր նախագիծ դնելու մասին:
«Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծ, որով ավագանու անդամները կկարողանան ավելի կանոնակարգված կերպով քաղաքապետին ներկայացնել քաղաքացիների բարձրացրած խնդիրները և հարցադրումները ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց շուրջ։
Գործող կանոնակարգը չի նախատեսում նիստի ընթացքում բարձրաձայնել քաղաքային նշանակության խնդիրները, ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց վերաբերյալ օրակարգային հարցերի քննարկման ընթացքում, քանզի ելույթի բովանդակությունը կարող է չհամընկնել քննարկվող օրակարգային հարցին։ Սույնով առաջարկվում է ավագանու յուրաքանչյուր նիստի վերջին ունենալ հարց ու պատասխանի հնարավորություն գործադիրի հետ, ինչպես նաև հայտարարությամբ հանդես գալու մինչև 3 րոպե տևողությամբ։
Գործող կանոնակարգով հարց ու պատասխանը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում ընդամենը 4 անգամ, իսկ հանրային խնդիրների բարձրաձայնումը ավագանու անդամները իրականացնում են շեղվելող քննարկվող օրակարգից։ Այս նախագծով առաջարկվում է կանոնակարգել այդ խնդիրները, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների միջև հաղորդակցումը դարձնել առավել արդյունավետ»,- գրել է նա:
[img]https://st0.shamshyan.com/editor/0991078001552304035211688.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
7639 դիտում
12:45 14-04-2016
Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ` Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»