922 դիտում
16:48 10-06-2016
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծը» հունիսի առաջին 9 օրերին ստացել է ավելի քան 1 200 հեռախոսազանգ
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի»՝ +(374 11) 514-000 հեռախոսահամարով հունիսի 1-9- ը ստացվել է 1242 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից մեկօրյա կատարման ժամկետով փաստաթղթային ընթացք է ստացել 171-ը:
Բնակիչների մնացած բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրվել է նաև մասնագիտական խորհրդատվություն:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարը գործում են ամեն օր, ներառյալ շաբաթ և կիրակի՝ ժամը 9:00-18:00-ն:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում աշխատանքային օրերին գործող թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 86 հեռախոսազանգ:
Երևանի բնակիչների կողմից թեժ գծերով բարձրացվող բոլոր հարցերն ու դրանց պատասխանների ընթացքը մշտապես վերահսկվում են:
Նմանատիպ նյութեր
2740 դիտում
16:21 13-09-2017
Սեպտեմբերի 4-8-ը Հարկադիր ծառայության «թեժ գիծը» ստացել է 450 հեռախոսազանգ
1178 դիտում
13:51 02-04-2014
Ավելի քան 7200 հեռախոսազանգ՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի հեռախոսահամարներով եռամսյակային տվյալներով
Այս բաժնից
1102 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1402 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ