1421 դիտում
18:46 10-06-2016
Տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջև հաճախականային համակարգման վերաբերյալ հանդիպում-քննարկում
Հունիսի 6-8-ը Երևանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջև հաճախականային համակարգման վերաբերյալ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին երկու երկրների կապի ոլորտի մասնագետներ, հյուրեր։
Եռօրյա հանդիպում-քննարկումների ընթացքում բարձրացվեցին բազմաթիվ խնդիրներ, քննարկվեցին դրանց լուծման հետ կապված հարցեր։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը հունիսի 9-ին հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` Գ. Թադևոսյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների անցկացումը, որից հետո տեղի ունեցավ արդյունքների վերաբերյալ քննարկում:
Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջազգային մասնագիտացված կազմակերպության գրասենյակի տնօրեն Ալիրեզա Դարվիշին, շնորհակալություն հայտնելով հանդիպման և արդյունավետ աշխատանքի համար, նշեց, որ եռօրյա հանդիպումները լավ հնարավորություն էին երկու երկրների միջև կապի ոլորտում փորձի փոխանակման համար:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Արձանագրություն` միջսահմանային ազդանշանների ներթափանցումը նվազեցնելու և շարժական կապի ցանցերում որոշակի հաճախականային տիրույթներում վնասակար խանգարումները վերացնելու վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
4248 դիտում
22:37 20-10-2017
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում
Այս բաժնից
1588 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին