2303 դիտում
23:55 10-06-2016
Տեղի ունեցավ «Հայաստանում երեխաների այլընտրանքային խնամքի« ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդհանուր գնահատում» խորագրով կլոր սեղան-քննարկում
Դեռևս 2014 թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու« Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և «ՄԳԱ Վոթըր» ընկերության միջև ստորագրվել էր համագործակցության hուշագիր« որի նպատակն էր նպաստել երեխաների իրավունքների պաշտպանության« մանուկների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը« երեխաներին ուղղված մշակութային« հոգեւոր-բարոյական դաստիարակության« գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը« երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:
Հուշագրով ամրագրված համագործակցությունը առավել գործնական և նպատակային դարձնելու ակնկալիքովª Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցաբար հունիսի 10-ին« ՔԴԿ երևանյան գրասենյակում կազմակերպեց «Հայաստանում երեխաների այլընտրանքային խնամքի« ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդհանուր գնահատում» խորագրով կլոր սեղան-քննարկում` ներկայացնելու այդ ոլորտում կուտակված փորձը և քննարկելու համագործակցության հնարավորությունները:
Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ« ՀՀ Կրթության և գիտության« Աշխատանքի և սոցիալական հարցերի« Արդարադատության և Առողջապահության նախարարությունների« ՀՀ Ոստիկանության« տեղական ինքնակառավարման մարմինների« ինչպես նաև տվյալ ոլորտում աշխատանքներ ծավալող միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ 30 ներկայացուցիչներ:
ՔԴԿ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությունը սույն աշխատաժողովի շրջանակներում հիմնականում դիտարկվեց երեք հիմնական ուղղություններով©
ա. Ընտանիքների աջակցություն` աշխատանք խոցելի խմբերի երեխաների ընտանիքների« ինչպես նաև խնամատար ընտանիքների հետ«
բ. Ֆիզիկական և հոգևոր առողջություն` աշխատանքª միտված ֆիզիական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հոգևոր առողջության վերականգնմանն ու պահպանմանը«
գ. Բռնության դեմ պայքար` ընտանիքներում և կրթական հաստատություններում բռնության հնարավոր երևույթների կանխարգելմանը« բացահայտմանը և բացառմանն ուղղված աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից