2303 դիտում
11:21 11-06-2016
Ոմանց ձեռնտու է, որ գործարարները ներգրավված լինեն «սև» կամ «գորշ» սխեմաների մեջ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե մարդը ստանում է ամիսը մեկ, թեկուզ երկու կամ երեք միլիոն դրամ և մուծում է հարկերը, նա, միևնույն է՝ կմնա միջին խավ։ Այո, նա չի ամաչի աշխատանքից տուն գալ, ընտանիքը կուշտ և հագնված կլինի, բայց որևէ «ավելորդություն» նա իրեն, միևնույն է, չի կարողանա թույլ տալ։ Իսկ «բարձր խավը» Հայաստանում այն մի քանի տասնյակ ընտանիքներն են, որոնք ստանում են ամիսը հարյուր հազարավոր դոլար եկամուտ, բայց մուծում են նույնքան հարկեր, որքան մուծում են միջին և չքավոր խավի ներկայացուցիչները։
Եթե կառավարությունն իսկապես ուզում է բարելավել մինչև 200 հազար աշխատավարձ ստացող մարդկանց նյութական վիճակը, ապա նա պիտի ոչ թե փորձի գումարներ խլել բարեխիղճ հարկատուներից, այլ կազմակերպի վերոհիշյալ մի քանի տասնյակ ընտանիքներից նորմալ, օրինական հարկահանություն, և ամեն ինչ տեղը կընկնի։ Թե՞ ոմանց ձեռնտու է, որ բոլոր գործարարները ներգրավված լինեն «սև» կամ «գորշ» սխեմաների մեջ։ Այդպես ավելի՝ վերահսկելի են»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5259 դիտում
16:23 21-06-2016
«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանությունը վկաներից ոմանց ֆիլմ է հիշեցրել, ոմանց էլ` հրավառություն
2374 դիտում
19:24 23-07-2015
«Հողերի օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ են կատարվել
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը