211652_close_icon
views-count5256 դիտում article-date 16:23 21-06-2016

«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանությունը վկաներից ոմանց ֆիլմ է հիշեցրել, ոմանց էլ` հրավառություն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատավարությունը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, վկաներից Ռուդիկ Խլոյանը պատմեց, որ այդ օրը ընկերոջը տեսակցելու է պատրաստվել եւ մեքենայից իրեր է իջեցնելուց եղել, երբ լսել է կրակոցների ձայները, սակայն կարծել է, թե հրավառություն է: Նրա ցուցմուքնները տարբերվում էին նախաքննականից, քանի որ այն ժամանկ նշել էր, որ տեսել է կրակողներից մեկի դեմքը: Սակայն դատարանում պնդեց որ ոչ ոքի դեմքն էլ չի տեսել: Վկա Գրիգոր Իսրայելյանը էլ պատմեց, որ իր մեքենայով հաճախորդի է տարել հիմնարկ եւ սպասել է, որ հետ տանի: Այդ ընթացքում էլ սկսել են կրակոցները, ինչից տուժել է նաեւ իր մեքենան: Կրակոցների ընթացքում նա թաքնվել է: Սակայն կրակողների դեմքը չի տեսել, քանի որ նրանք դիմակով են եղել: Այս վկայի` դատարանում արված եւ նախաքննական ցուցմունքներում եւս հակասություններ կային: Ավելի վաղ տեղեկացրել էիք, որ նախորդ դատական նիստում էլ վկան պատմել էր, որ իր տեսածը ֆիլմ եւ զորավարժություն է հիշեցրել: Մոտակա շենքի մոտ այդ օրը շինարարությմաբ զբաղվող Ալբերտ Չիլինգարյանը դատարանում պատմել էր, որ դիմակավորված երեք անձի է տեսել եւ կարծել, որ ֆիլմ է նկարհանվում: Այնինչ, նախաքննական ցուցմունքում կրակոցներ լսելով` կարծել է, թե վարժանքներ են իրականացվում: Տաքսու վարորդ Դմիտրի Սավչենկոն էլ պատմել էր, որ նրանց իր մեքենայով տեղափոխել է Ավան վարչական շրջան: Նա նշել է, որ մեքենայի մեջ չեն խոսել, այնինչ, նախաքննական ցուցմունքներով ասել էր, որ նրանք զրուցել են այն մասին, որ իրենց մեքենան փչացել է:

Նմանատիպ նյութեր