211652_close_icon
views-count2797 դիտում article-date 13:05 11-06-2016

Ինչպես ավարտվեց «Հանրապետության հրապարակում» իրար ծեծած Անուշի եւ Լուիզայի ծեծի պատմությունը

Անուշ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի «Հանրապետության հրապարակում» կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով, պայուսակով, բջջային հեռախոսով հարվածել է ծանոթ Լուիզա Օհանյանի դեմքին, հրելով գցել է գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին` Լուիզա Օհանյանին պատճառելով վերին վերջույթների քերծվածքի արյունազեղումների ձևով: Լուիզա Օհանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա էլ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իր ծանոթ Անուշ Աղաբաբյանին, քաշքշել մազերից, ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին` Ա. Աղաբաբյանին պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ` աջ հոնքային, զույգ սրունքների շրջանների քերծվածքների, զույգ բազուկների, զույգ սրունքների շրջանների արյունազեղումների ձևով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը որոշել է Անուշ Նորայրի Աղաբաբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և Լուիզա Աղասիի Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, թիվ ԵԿԴ/0033/01/16 քրեական գործի վարույթը կարճել` վերջիններիս հաշտության հիմքով:

Նմանատիպ նյութեր