211652_close_icon

Երևանում այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1768 դիտում article-date 14:05 11-06-2016
Մայրաղաքաի Կասյան փողոցում այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որի բացմանը եկել էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Բոլոր պաշտոնյաները գնումներ կատարեցին գյուղացիներից, գյուղանախարն անձամբ գնեց հաղարջ և կեռաս: Հիշեցնենք, որ մայարքաղաքում նման տոնավաճառների ստեղծման նպատակը գյուղացիների աճեցրած մթերքի իրացման գործը թեթևացնելն է: Այս տոնավաճառը արդեն վերաբացվում է 6-րդ տարին, և մոտ 25 օր հետո Մաշտոցի պողոտայի հարակից տարածքում` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կբացվի ևս մեկ տոնավաճառ,: «Հասնելու ենք նրան, որ գյուղացին կարողանա նաև մսամթերք, կաթնամթերք ևս վաճառել»,- խոսատացավ Սերգո Կարապետյանը: Իրենց աճեցրած ապրանքը շուկա բերած գյուղացիները լրագրողներին վստահեցնում էին, որ իրենց մոտ նորմալ գներով են, թեպետ գնորդներն իրենք այդ կարծիքի չէին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր