211652_close_icon
views-count6908 դիտում article-date 11:05 13-06-2016

«ԻՊ»-ն ստանձնել է Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը, ինչի հետևանքով կա 50 զոհ, 53 վիրավոր

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Օռլանդոյի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է BBC-ն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ ելույթում Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանությունն «ահաբեկչության և ատելության ակտ» է անվանել: Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունում պետության ղեկավարը կոչ է արել ամերիկացիներին «վախի չմատնվել և միասնական պաշտպանել մարդկանց և ազգը»: [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/12/87724/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Նշենք, որ Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով ամենախոշոր նման տեսակի միջադեպն է ԱՄՆ-ի պատմության մեջ:

Նմանատիպ նյութեր