5057 դիտում
15:07 13-06-2016
Ի՞նչ շանտաժով է փորձել Պերճը Ռուզաննային սեռական հարաբերության հարկադրել եւ ինչպես է պատժվել
Պերճ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր հարևանությամբ բնակվող Ռուզաննայի տանը միայնակ ապրելու հանգամանքից, վերջինիս շանտաժի, գույքը վնասելու և ոչնչացնելու սպառնալիքով հարկադրել է սեռական հարաբերության, որը դրսևորվել է նրանում, որ նա գործելով ուղղակի դիտավորությամբ, իր բջջային հեռախոսահամարով Ռ-ի բջջային հեռախոսահամարին զանգահարել և հաղորդագրություններ է ուղարկել՝ սպառնալով, որ գյուղում կտարածի, թե իբրև նա անբարոյական է, շանտաժի միջոցով սպառնացել և նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ է հրապարակել՝ իրենց հարևանությամբ բնակվող հարեւանի տան դռան մոտ գրություն թողնելով այն մասին, որ «Ռ-ն անբարոյական է, նրա հետ չշփվեն», բացի այդ, օրվա տարբեր ժամերի գնալով Ռ-ի տան պատուհանի մոտ, նրան սպառնալիքներ տալով հարկադրել է նահանջել իր սեռական ազատության իրավունքից, ինչպես նաև վնասել է Ռ-ի տան բակում եղած ջրի խողովակները, ջրի պոմպը և հողամասը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Պերճ Խորենի Հարությունյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման1(մեկ) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանել փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
919 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով