211652_close_icon
views-count9657 դիտում article-date 12:45 16-01-2016

«Ռուզաննան անբարոյական է, նրա հետ չշփվես» հարեւանուհու դռան վրա նման գրություն փակցնելու սպառնալիքով Պերճը Ռուզաննային պարբերաբար դրդել է սեռական հարաբերության եւ ոչ միայն

Պերճ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով հարևանությամբ բնակվող Ռուզաննա Ա-ի տանը միայնակ ապրելու հանգամանքից, վերջինիս շանտաժի, գույքը վնասելու և ոչնչացնելու սպառնալիքով հարկադրել է սեռական հարաբերության, որը դրսևորվել է նրանում, որ նա, գործելով ուղղակի դիտավորությամբ, իր բջջային հեռախոսահամարով Ռուզաննա Ա.-ի բջջային հեռախոսահամարին զանգահարել և հաղորդագրություններ է ուղարկել՝ սպառնալով, որ գյուղում կտարածի, թե իբրև նա անբարոյական է, շանտաժի միջոցով սպառնացել և նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ է հրապարակել՝ իրենց հարևանությամբ բնակվող հարեւանուհու տան դռան մոտ գրություն թողնելով այն մասին, որ Ռուզաննան անբարոյական է, նրա հետ չշփվեն: Բացի այդ, օրվա տարբեր ժամերի գնալով Ռուզաննա Ա-ի տան պատուհանի մոտ՝ նրան սպառնալիքներ տալով հարկադրել է նահանջել իր սեռական ազատության իրավունքից, ինչպես նաև վնասել է Ռուզաննա Ա-ի տան բակում եղած ջրի խողովակները, ջրի պոմպը և հողամասը: Այսինքն, Պերճ Հ.-ն կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր